ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը ազատագրման խնդիր ունի

Հայաստանը ազատագրման խնդիր ունի
18.06.2024 | 14:08

Ինչպես կարելի է տեսնել, այսպես կոչված, «սահմանազատման» տրամաբանությունից, այն հիմնականում շրջանցում է թշնամու կողմից ՀՀ-ից օկուպացված տարածքները։

Սա Ադրբեջանի պահանջն է, որին հնազանդորեն հետևում են ՀՀ իշխանությունները։

Խաղաղության պայմանագիր չի ստորագրվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կունենա Հայաստանից տարածք, և այլ բաներ ստանալու տեսական ու գործնական հնարավորություններ։

Եթե ավելի կոնկրետ, ապա քանի դեռ կա փաշինյանական վարչակարգը։

Հայաստանը ազատագրման խնդիր ունի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4223

Մեկնաբանություններ